Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունիսի 1-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Դոն Ռոստով:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի Ռուսաստանի Դաշնության Նախագահի մրցանակի համար անցկացվող ամենամյա ձիարշավին: Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Ռոստովի մարզի ղեկավարության եւ ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:




























