«Օրինաց երկիր» կուսակցությունը որեւէ խնդիր չունի կոալիցիոն կուսակցությունների հետ, այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը կոալիցիայի ներսում լուրջ խմորումների մասին:
Նա ընդգծել է, որ ՕԵ-ն հավասար հարաբերությունների մեջ է կոալիցիոն բոլոր գործընկերների հետ: «Իսկ եթե ինչ-որ մեկն ինչ-որ մեկի հետ գտնվում է լարված հարաբերություններում, դա մեր գործը չէ, իրենց խնդիրն է, թո զբաղվեն»,- նկատել է Բիշարյանը: Ընդ որում, նա նշել է, թե կոալիցիայի ներսում նորմալ աշխատանքային հարաբերություններ են: «Իհարկե, լինում են փոքր տարաձայնություններ, բայց դրանք լիովին ընդունելի են»,- ասել է Բիշարյանը՝ հավելելով, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերն ակտիվանում են, թեեւ դեռ վաղ է խոսել Հայաստանում նախընտրական արշավի մեկնարկի մասին:




























