Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան երբեք չի դադարեցնի Գազայի հատվածին օգնություն ցուցաբերելը՝ հաշվի չառնելով Իսրայելի գործողությունները, եւ հպարտ է, որ աջակցում է պաղեստինցի ժողովրդին:
«Իսրայելը շփոթել է Թուրքիային այլ երկրների հետ, սակայն այդ սխալը կարող է նրան թանկ արժենալ: Քաղաքացիական նավի վրա հարձակումը բացահայտ ահաբեկչություն է»,- ասել նա՝ հանդես գալով թուրքական խորհրդարանի առջեւ, հաղորդում է CNN Turk-ը: Նրա խոսքով, Թուրքիան երբեք թույլ չի տա, որ որեւէ մեկը չարաշահի իր համբերությունը: «Մենք հոգնել ենք ձեր ստերից: Բավական է շահարկել հակասեմականությունը, ժամանակն է ասել ճշմարտությունը: Իսրայելը երբեք չի կարող արյունից մաքել իր ձեռքերը»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան իսրայելական ռազմածովային ուժերը գրոհով վերցրել են այսպես կոչված «Խաղաղության նավատորմի» նավերը, որոնք մոտ 600 «իրավապաշտպանների» եւ 10 տոննա մարդասիրական բեռներ էին տեղափոխում Գազայի հատված: Որոշ տվյալներով, սպանվել են մոտ մեկ տասնյակ «իրավապաշտպաններ», իսկ նավերը տեղափոխվել են Իսրայելի նավահանգիստներ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի քայլը «պետական ահաբեկչություն» է որակել, իսկ Թուրքիա ետ է կանչել Իսրայելում իր դեսպանին:

























