Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապացությամբ Երեւանում բացվել է ժողովրդական ստեղծագործությունների ցուցահանդես։ Ցուցահանդեսում ներկայացված են կիրառական արվեստի եւ կերպարվեստի աշխատանքներ, որոնք կերտել են մանուկները։ Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի վարչապետ Տիգրան սարգսյանի հովանու ներքո, իսկ հովանավորվում է «ԱրմենՏել» (ապրանքանիշը Beeline) ընկերության կողմից։
Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաեւ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն։ Ըստ նրա՝ Հայաստանի կապի ոլորտում խոշորագույն ընկերությունը սոցիալական պարտավորություններ է կրում։ «Մենք ուրախ ենք, որ կարողացանք աջակցել այս ծրագրին։ «ԱրմենՏելը» աջակցում է երեխաների դաստիարակությանն ուղղված ծրագրերին, որոնք իրականավոմ են «Beeline հանուն լուսավոր ապագայի ծրագրի ներքո»։ Համոզված եմ, որ ցուցահանդես այցելած յուրաքանչյուր ոք մեծ բավականություն կստանա»,- ասել է Ի. Կլիմկոն։
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը կտեւի 7 օր։


























