Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վ. Կովալենկոյին՝ ռազմական կցորդ գնդապետ Ալեքսանդր Ֆրոլովի ծառայողական առաքելության ավարտի եւ նորանշանակ կցորդ գնդապետ Եվգենի Վասիլեւի նշանակման կապակցությամբ:
Արժանին մատուցելով ռազմական կցորդ Ալեքսանդր Ֆրոլովին հայ-ռուսական ռազմական ակտիվ համագործակցության համար՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ գնդապետ Եվգենի Վասիլեւի ծառայության ընթացքում հայ-ռուսական ռազմական համագործակցությունը էլ ավելի կխորանա:


























