Հայաստանի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդությանեւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը հունիսի 4-ին քննարկելու է Հայաստանում օտարալեզու կրթության մասին օրինագիծը, եթե նախագիծը հետ չկանչվի փոփոխությունների համար: .

« Հանձնաժողովի կողմից քննարկելուց հետո խորհրդարանը կքննարկի այն նիստերի օրակարգում մտցնելու հարցը»,- ասել է նա:

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը մշակել է մի օրինագիծ, որը նախատեսում է Հայաստանի քաղաքացիների համար օտարալեզու դպրոցների բացում: Ներկայումս Հայաստանում գործում է երկու ռուսական դպրոց Ռուսաստանի քաղաքացիների համար: