Հունիսի 10-ին տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20072283 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 295 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 980 մլն դրամ, ոչ մրցակցային` 315 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 768 252 923 դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.6464 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.7400 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:


























