Նարո-Ֆոմինսկ (Մերձմոսկվա) քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել: 53-ամյա Պավել Զամկովին պատահաբար կրակել է իր շանն ու թաղել նրան անտառում գտնվող տան մոտակայքում, հաղորդում է «LifeNews»-ը:

Հոկտեմբերի 27-ին, նշում է աղբյուրը, որսորդը կնոջ հետ միասին եկել է շան գերեզմանին, լաց եղել ու կրակել ինքն իրեն: Տղամարդը չի կարողացել ներել իրեն, որ պատահաբար կրակել է իր շանը որսի ընթացքում:

«Նա լալիս էր, ներողություն խնդրում շնից: Մի քանի րոպե անց նա հանեց հրացանն ու գլխին կրակեց»,- աղբյուրը մեջբերում է իրավապահների հաղորդագրությունը:

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցներ, սակայն փրկել տղամարդուն չի հաջողվել: Ոստիկանության աշխատակիցներն ու քննիչները ողբերգական միջադեպի փաստի առթիվ ստուգումներ են անցկացնում: