15-ամյա դեռահաս Ջեյլին Ֆրայբերգը, որը նախորդ շաբաթ կրակ էր բացել դպրոցական ճաշարանում,  իր երկու զոհերին ճաշի էր հրավիրել տեքստային հաղորդագրության միջոցով, հայտնում է The Telegraph-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ֆրայբերգը երկու աղջկա է սպանել, այնուհետեւ ինքնասպան եղել: Եվս երեք աշակերտ տեղափոխվել են հիվանդանոց: Դեռահասը փորձել է սպանել իր զարմիկին, որի հետ մրցակցել է աղջկա համար:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները պարզել են, որ ատրճանակը, որից կրակել է դեռահասը, օրինական ճանապարհով ձեռք է բերվել իր հարազատներից մեկի կողմից: