Հոկտեմբերի 27-ին կայացած փարիզյան հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ «դեմ առ դեմ» քննարկել է Հայաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ակտիվիստուհի Լեյլա Յունուսի հարցը, գրում է France-Presse գործակալությունը:
Նույն աղբյուրը հայտնում է, որ Ալիեւը տվյալ հարցի շուրջ «իր վրա պարտականություններ է վերցրել», այն դեպքում, երբ 57-ամյա ակտիվիտուհու նախնական կալանքը անցած ուրբաթ եւս 4 ամսով երկարաձգվել էր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված գործընթացը քննարկելու նպատակով Փարիզի Մարինյի պալատում հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ:




























