Վենեսուելայում օձի խայթոցից հետո 13-ամյա աղջիկն սկսել է նմանվել մումիայի: Թույնը վերջույթների նեկրոզ է առաջացրել, աղջկա ոտքը սեւացել է եւ չորացել: Այս մասին գրում է «Վեստի»-ն:
Հարազատները փորձել են աղջկան բուժել ժողովրդական միջոցներով, բայց բուժումը ոչ մի օգուտ չի տվել;:
Բժիշկները խորհուրդ են տալիս անդամահատել ոտքը, բայց անգամ դա երաշխիք չի տալիս, որ աղջիկը ողջ կմնա: «Ոտքի ներքեւի մասն ամբողջությամբ սեւացել է, եւ նեկրոզը շարունակում է տարածվել: Եթե նայենք մարմնի այլ հատվածների, որոնք երեւում են կադրում, տեսանելի է, որ աղջիկը զգալիորեն նիհարել է թույնի ազդեցությունից: Նրա երկրորդ ոտքը շատ բարակած է, ուստի մահվան վտանգը դեռ շատ բարձր է»,-ասել է բժիշկ Արունա Գոշան:
Նեկրոզը, բժիշկների կարծիքով, հանգեցրել է ռաբդոմիոլիզի զարգացման, որը ողջ մարմնով մեկ մկանային հյուսվածքների բջիջների ոչնչացման սինդրոմ է:





























