Զամբիայի նախագահ Մայքլ Սաթան հոկտեմբերի 29-ին վախճանվել է Լոնդոնում, որտեղ բուժվում էր անհայտ հիվանդությունից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Զամբիայի մասնավոր լրատվամիջոցները։

Ըստ աղբյուրի՝ Հանրապետության նախարարները պատրաստվում էին հանդիպել նախագահի հետ։

Կառավարության պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանություններից։

Մայքլ Չիլուֆյա Սաթան Զամբիայի նախագահն էր 2011թ. սեպտեմբերի 23-ից։ Նա երկրի խոշորագույն կուսակցության՝ «Հայրենասիրական ճակատի» առաջնորդն էր։

Զամբիան «հումանիզմի կառուցման» դարաշրջանում դարձել էր աշխարհի ամենաաղքատ երկիրը. բնակչության 82 %-ն աղքատության շեմին է։

Մասնավոր գործարարության անցումը տնտեսության աճի էր հանգեցրել։