Բանտարկյալների կողմից պատրաստված հուշանվերները ամոթ չէ նվիրել արդարադատության նախարարության օտարերկրյա հյուրերին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողներին հայտարարեց գերատեսչության ղեկավար Հովհաննես Մանուկյանը: Նա նկատեց, որ այդ հուշանվերները նախարարությունը անվճար չի վերցում, այլ գնում է: Իսկ որոշ իրեր վաճառվում են հուշանվերների երեւանյան շուկայում՝ «Վերնիսաժից»:

«Մենք հնարավորութան դեպքում փորձում ենք ավելի մեծ հնարավորություններ ստեղծել անազատության մեջ գտնվող անձանց աշխատելու համար: Դա նրանց կօգնի ազատ արձակվելուց հետո վերսոցիալականացման եւ ոչ վերջին հերթին, լրացուցիչ եկամուտ ստանալու համար հնարավորություն ստանալ», - ասել է նախարարը:

Մանուկյանը նաեւ նշեց, որ ձգտում է պահպանել քրեակատարողական հիմնարկներին կցված խոշոր հողատարածքները: «Օրինակ, Սյունիքի մարզում մեզ դիմել է գյուղացիներ, ովքեր ցանկանում են մշակել ամայի հողատարածքները այդ հիմնարկներից ոչ հեռու գտնվող: Մենք չէինք կարող համաձայնել, քանի որ ցանկանում ենք աշխատանքի հնարավորություններ ստեղծել ուղղիչ համակարգում հայտնված անձանց համար», - եզրափակեց արդարադատության նախարար: