Դիրիժոր Արամ Ղարաբեկյանի շիրմին հուշաքար կտեղադրվի: Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 30-ի նիստի ժամանակ: Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի տեղեկացմամբ, դրա համար պետբյուջեից միջոցներ են հատկացվելու:

Արամ Ղարաբեկյանը վախճանվել է 2014 թվականի հունվարին, Լոս Անջելեսում, 59 տարեկանում: Արտասովոր տաղանդի շնորհիվ 1970-ականներին նա դարձել է ականավոր այնպիսի դիրիժորների աշակերտը, ինչպիսիք են Ֆրանկո Ֆերրարան եւ Սերժիու Չելիբիդակեն, իսկ ավելի ուշ՝ նաեւ Լեոնարդ Բերնսթայնը:

Խորհրդային Միության փլուզումից հետո գալով Հայաստան՝ Արամ Ղարաբեկյանը մի քանի տարի ղեկավարել է Երեւանի կամերային նվագախումբը: