Կալիֆոռնիայում մեքենան մահացու վրաերթի է ենթարկել Հելոուին տոնող երեք դեռահաս աղջիկների, հայտնում է Associated Press-ը:
13-15 տարեկան երեք աղջիկներ մահացու վրաերթի են ենթարկվել  տոնի համար ավանդական քաղցրավենիք խնդրելու համար  («trick-or-treating») մի տնից մյուսը գնալիս, փոխանցում է Gazeta.ru-ն:

Վարորդը փախել է դեպքի վայրից: Երկու աղջիկները տեղում մահացել են. մյուսը մահացել է բժիշկների ժամանումից հետո: