Բեռլինի Բաց համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտությանը ամբողջ աշխարհից մոտ 770 մարդ է մասնակցել: Հետազոտողները բացահայտել են, որ թախծոտ երաժշտությունը կարող է դրական զգացումներ առաջացնել, ինչպիսիք օրինակ, հանգստություն կամ քնքնշություն: Բացի այդ, այն նաեւ այլ դրական հատկանիշներ ունի, հայտնում է The Hindustan Times-ը:
Մարդիկ լսում ե տխուր երաժշտություն՝ բացասական ապրումները հաղթահարելու, իսկ երբեմն էլ, հաճույք ստանալու նպատակով: Նման երաժշտությունը մխիթարում է, եւ այն լսելով, մենք սկսում են մեզ ավելի լավ զգալ: Տխուր երգերը նաեւ թույլ են տալիս ազատվել բացասական հույզերից, հայտնում է MedDaily-ն:
Հարցվածներից շատերը նշել են, որ վատ տրամադրության ժամանակ տխուր երաժշտությունը նրանց վիճակը բարելավել է՝ ստեղծելով հուզական խթան: Նման երգերը թույլ են տալիս դուրս հորդեցնել հույզերը: Նրանք մարդկանց դրդում են իրենց վերապրումների, մտքերի ու զգացմուքների վերագնահատմանը:




























