Կասպից ծովի արեւելյան ափին  մինչեւ 2020թ. կհայտնվի աշխարհում եզակի վայր, որտեղ հյուրերին սեւ խավիարով վաննա եւ սպա-պրոցեդուրաներ կառաջարկեն։

Ճոխ նախաձեռնությունը կպահանջի 3,3 մլրդ դոլարի ներդրումներ, հայտնում է  «Tengri News»-ը։

Դա թույլ կտա ծովի ամայի ափին հանգստի եւ զվարճանքների կենտրոն կառուցել, որը կարող է տարեկան ընդունել կես միլիոնից ավելի հյուրերի` ողջ աշխարհից: Այժմ այդ վայրում է «Քենդելի» հանգստի գոտին, որն այցելում են հիմնականում Ռուսաստանից: