Դոնեցկի եւ Լուգանսկի բնակիչներն, այսօր՝ նոյեմբերի 2-ին, նոր իշխանություն են ընտրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դոնեցկում բացվել են 363 ընտրատեղամասեր, իսկ Լուգանսկում՝ ավելի քան 100: Ընտրատեղամասերի մեծ մասում թափանցիկ քվեատուփեր են տեղադրվել: Դոնեցկում ընտրությունները կայացած համարվելու համար նվազագույն մասնակցության շեմ չկա: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 3 մլն 198 հազար է: Լուգանսկում եւս քվեարկության մասնակցության շեմ նախատեսված չէ:
Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Լուգանսկում եւ Դոնեցկում ընտրությունները իրավաչափ չեն եւ խախտում են Ուկրաինայի օրենսդրությունը: «Դրանք ոչ միայն ընդհանուր ոչինչ չունեն սեպտեմբերի 5-ին Մինսկում ստորագրված արձանագրության հետ, այլեւ հակասում են դրա տառին ու ոգուն»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:




























