«Coca-Cola»-ի գովազդային հոլովակներում Սանտա Կլաուսի դերով հայտնի դարձած Ջոն Մուրը վախճանվել է Բրիտանիայում, հաղորդում է «MK-London»-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Մուրը վախճանվել է Սասեքս կոմսության Բերջես Հիլ քաղաքում: 86-ամյա դերասանի մահվան պատճառը թոքերի քաղցկեղն էր:
Իր հայտնի դերից բացի՝ Ջոն Մուրն այլ աշխատանքներ է ունեցել՝ բարմեն, տաքսու վարորդ: Ծննդյան տոներին Սանտա Կլաուսի հագուստ էր հագնում եւ բարեգործական երեկոների ժամանակ շնորհավորում էր երեխաներին: Կյանքի վերջին 10 տարին անզավակ դերասանն անցկացրել է միայնության մեջ: «Coca-Cola» ընկերության ներկայացուցիչն արդեն ցավակցություն է հայտնել ընկերության նախկին գովազդային հերոսի վախճանի կապակցությամբ:




























