«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները փնտրում են «համարձակ ու գործին նվիրված» նավթագործի, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գրոհայինները փորձում են գտնել մեկին, որը կկարողանա նավթային բիզնես ծավալել եւ շահութաբեր դարձնել իրենց կողմից գրավված նավթավերամշակման գործարանները:
Աշխատանքը «ողջ կյանքի» համար է, իսկ հարմար թեկնածուին գրոհայինները խոստանում են տարեկան 225 հազար դոլար աշխատավարձ:
ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող նավթահանքերում մի քանի դժվախտ դեպքերից հետո գրոհայինները որոշել են մասնագետի ներգրավել այդ գործում:




























