Ջերմոցային գազերի՝ ածխաթթու գազի, մեթանի եւ ազոտի օքսիդի մակարդակը Երկրի մթնոլորտում հասել են առավելագույն մակարդակի ամբողջ պատմության ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Կլիմայի փոփոխության հարցերով միջազգային խմբի փորձագետների զեկույցը:
«Մարդու ազդեցությունը կլիմայական համակարգի վրա ակնհայտ է, ջերմոցային գազերի արտանետման արդի ցուցանիշը պայմանավորված է մարդկային գործունեությամբ. դրանք ամենաբարձրն են ամբողջ պատմության ընթացքում: Կլիմայական վերջին փոփոխությունները խիստ ազդել են բնական համակարգերի իրավիճակի վրա: Կլիմայի տաքացումն անքննելի է»,- աղբյուրը ներկայացնում է հատված զեկույցից:
Փորձագետները նախազգուշացնում են, որ եթե ապագայում արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումներ չձեռնարկվեն, ապա ջերմաստիճանը կբարձրանա, իսկ 21-րդ դարի ավարտին դա կարող է հանգեցնել լուրջ ու անդառնալի հետեւանքների:




























