Պետերբուրգցի պատգամավոր Վիտալի Միլոնովն առաջարկում է արգելել «Apple»-ի ղեկավար Թիմ Քուքի մուտքը Ռուսաստան: Այս մասին հաղորդում է «Մանգազեա» գործակալությունը:
«Ի՞նչ կարող է նա մեզ բերել: Էբոլա համաճարակ, ՁԻԱՀ, հոնորեա: Այնտեղ բոլորն անկանոն կապեր ունեն: Արգելել մուտքն ընդմիշտ»,- նշել է Միլոնովը՝ մեկնաբանելով ընկերության ղեկավարի նույնասեռական լինելու մասին հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ «Apple»-ի գլխավոր տնօրենը վերջերս հայտարարել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: «Թույլ տվեք պարզաբանել. ես գեյ եմ եւ հպարտ եմ դրանով»,- նշել է նա «Bloomberg Businessweek»-ին տված հարցազրույցում:
«Այդ կերպ նա վաճառքն է խթանում: Նա նման է դերասանի, ով սկզբում տարածում է իր անունը որպես դերասան, հետո հայտարարում է, որ գեյ է: Այժմ արդեն բոլորը գիտեն, որ «Apple»-ը գեյերն են ստեղծում, եւ մարդկանց մոտ գիտակցությունը կփոխվի. չէ՞ որ նա տաղանդավոր է… Սա քաղաքական հմուտ քայլ է»,- կարծում է պատգամավորը:




























