Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը այս կամ այն աստիճանով մտահոգված են, որ Էբոլայի համաճարակը ԱՄՆ-ում գլոբալ բնույթ կկրի, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով The Washington Post թերթի եւ ABC հեռուստաընկերության կողմից անցկացված սոցհարցման արդյունքները:
1204 հարցվածներից 1/3-ից ավելին որոշակի մտահոգություն են հայտնել այդ առիթով: Հարցվածների 23%-ը խոստովանել է, որ շատ է վախենում դրանից: Յուրքանաչյուր 5-րդ մարդ այս կապակցությամբ բացարձակապես հանգիստ է: 36%-ը բոլորովին այլ տեսակետ ունեն, այդ թվում՝ 13%-ը վտանգը դիտարկում են լրջագույն կերպով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլի տենդի բռնկումները արդեն հասել են 5 հազարի: Առավել շատ մահացու դեպքեր գրանցվում են Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Գվինեայում:





























