Մարդու միտքն առավել արդյունավետ է աշխատում դատարկ, այլ ոչ թե լիստամոքսի դեպքում: Նման հայտարարությամբ են հանդես եկել Ուտրեխտի համալսարանի հոլանդացի գիտնականները՝ այսպիսով, հերքելով տարածված կարծիքը, որ կուշտ ստամոքսը ընդունակ է ավելի ռացիոնալ եւ խելամիտ որշումներ կայացնել: Գիտնականնորի կողմից անցկացված փորձարկման ընթացքում հետազոտության մասնակիցներին խնդրել են չընթրել: Առավոտյան նրանց բաժանել են երկու խմբի: Առաջին խմբին նախաճաշ են տվել, իսկ մյոսին՝ սոված թողել: Դրանից հետո կամավորներին խնդրել են մի շարք թեստեր լրացնել:

Փորձարկման արդյունքում պարզվել է, որ ավելի արագ որոշումներ են կայացրել սոված մասնակիցները: Նրանց որոշումները կուշտ ուսանողներից ավելի գործնական եւ ավելի խելամիտ են եղել:

Կանադացի հետազոտողները նաեւ խորհուրդ են տալիս կարեւոր որոշում ընդունելիս անջատել լույսը: Թույլ լուսավորության կամ լույսի լիովին բացակայության դեպքում, ինչպես ասվում է, գլուխը ավելի հստակ է գործում եւ ունակ է ավելի արդյունավետ մտածել: