Աֆրիկացի միգրանտները բողոքել են Ռուսաստանում «դժոխային» կյանքի դեմ: Աղբյուրը օրինակ է բերում Կոտ-դ'Իվուարի (պետություն Արեւմտյան Աֆրիկայում) քաղաքացուն, ում վրա Մոկսվայի կայարաններից մեկում հարձակվել են 2013թ. դեկտեմբերին:
«Այստեղ՝ Ռուսաստանում ապրելը նույնն է, ինչ Երկրի վրա դժոխքում ապրելը», - աղբյուրը մեջբերում է 10 տարի առաջ Ռուսաստան եկած եւ Մոսկվայում սափրագլուխների զոհ դարձած 35-ամյա լիբերիացու խոսքերը: Որոշ աֆրիկացիների խոսքով՝ Ռուսաստանում նրանց «կապիկ» են անվանում:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի թխամաշկ միգրանտների վիճակը բավականին լավացել է այն պատճառով, որ ծայրահեղական խմբավորումների անդամներին սկսել են ավելի հաճախ պատժել, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ ագրեսիվ տրամադրված մարդիկ ավելի շատ գրոհում են Կենտրոնական Ասիայից եւ Կովկասից եկած գաղթականների վրա:





























