ՉԺՀ-ի նավերը հերթական անգամ մուտք են գործել Արեւելաչինական ծովի՝ Ճապոնիայի հետ վիճելի գոտի, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով երկրի ափային պաշտպանությունը:
Ճապոնացի սահմանապահները Չինաստանից պահանջում են անհապաղ լքել Ճապոնիայի տարածքային ջրերը, սակայն այդ առիթով ակտիվ գործողություններ չեն իրականացնում: Նշվում, որ սա տարվա սկզբից չինական նավերի արդեն 27-րդ մուտքն է Սենկակուի մոտ գտնվող վիճելի գոտի:
Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ Սենկակու կղզիների շուրջ տարածքային վեճը սրվել է այն բանից հետո, երբ 2012թ. սեպտեմբերին Տոկիոն հայտարարել էր մասնավոր սեփականատերերից կղզին գնելու մասին: Դրանից հետո ՉԺՀ-ում զանգվածային հակաճապոնական ցույցեր են անցկացվել:





























