Դոնեցկի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հաղթանակ է տարել ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ընտրություններում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հանրապետական ԿԸՀ-ի նախագահ Ռոման Լյագինին:
«Ընտրաթերթիկների 100%-անոց մշակման արդյունքում թեկնածու Ալեքսանդր Զախարչենկոն հավաքել է ավելի քան 765 հազար 340 ձայն» - ասել է նա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նովոռոսիայի խորհրդարանի» փոխնախագահ Ալեքսանդր Կոֆմանը եւ ԴԺՀ-ի Գերագույն խորհրդի պատգամավոր Յուրի Սիվոկնենկոն զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Դոնեցկի եւ Լուգանսկի բնակիչներն ընտրել են նոր իշխանություն: Ուկրաինական իշխանությունների պնդմամբ՝ այդ ընտրությունները հակասում են Մինսկի պայմանավորվածություններին եւ խախտում են Ուկրաինայի օրենսդրությունը: Նույն դիրքորոշումն ունի նաեւ Արեւմուտքը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն նոյեմբերին հայտարարություն է հրապարակել, որ Մոսկվան Ուկրիանայի հարավ-արեւելքում անցկացված ընտրությունները համարում է կայացած:





























