Նեղոսի դելտայում «սեւ հնագետների» խումբը ավելի քան 3400 տարի առաջ Հին Եգիպտոսի փարավոն Թութմոս 3-րդ ժամանակաշրջանի տաճար է գտել, հայտնում է «Կոմսոմոլսյակա պրավդան»՝ վկայկոչելով հնագույն Եգիպտոսի գործերով նախարար Մահմուդ ալ-Դամաթին:
Աղբյուրի փոխանացմամբ, տաճարը պատահաբար գտել են Կահիրեից 40 կմ հեռավորության վրա գտնվող Բադրաշին քաղաքի տներից մեկի մոտ: Այն գտնվում է 9 մետր խորության վրա՝ գրունտային ջրերի մեջ: Տվյալ պահին գտնվել են 7 քարե սալիկներ եւ վարդագույն մարմարից արձան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հնագետները գտել են մոլորակի ամենահին ժայռապատկերները, որոնք ավելի քան 40 հազար տարեկան են: Այժմ գիտնականները ստիպված են վերաշատրադրել եթե ոչ ողջ մարդկության, ապա առնվազն արվեստի պատմությունը:





























