Ղրղզստանում հատուկ ծառայությունը ձերբակալել է կառավարության ներկայացուցիչ Ալթիբեկ Մուրալիեւին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պետպաշտոնյան  կասկածվում է գաղտնի տեղեկությունը արտասահման հայտնելու մեջ: Մուրալիեւը կառավարության աշխատակազմում միջազգային համագործակցության բաժնի վարիչ է: Պետպաշտոնյայի կողմից մատնված գաղտնի տեղեկատվության բնույթն անհայտ է: Պետպաշտոնյան քննչական մեկուսարանում է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պետպաշտոնյայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հանրապետության Քրօրենսգրքի 302-րդ հոդվածով (

«Ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հավաքագրում կամ փոխանցում՝ օտարերկրյա կազմակերպությունների փոխանցման նպատակով»): Սակայն տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Մուրալիեւը մեղադրվում է լրտեսության մեջ:

Ալթիբեկ Մուրալիեւը Ղրղզստանի նախկին վարչապետի որդին է: