Լիտվայի ռազմական հրաձգարաններում մեկնարկել են «Երկաթե սուր» (Iron Sword) զինավարժությունները, որոնց մասնակցում են 2,5 հազար զինվորականներ ՆԱՏՕ-ի անդամ-երկրներից: Այդ մասին ասում է «Վերսիա» պորտալը՝ վկայակոչելով Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

«Երկաթե սուր 2014» զինավարժությունները առաջին անգամ անցկացվում են Լիտվայում: Դրանք կանցկացվեն Լիտվայի խոշոր ռազմական հրաձգարաններում՝ Պաբրադում եւ Հայժյունայում: Միջոցառումներին մասնակցում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Կանադայի, Էտոնիայի, Չեխիայի, Հունգարիայի, Լյուքսեմբուրգի եւ Լիտվայի զինծառայողները:

Ավելի վաղ, Վաշինգթոնի եւ Կիեւի զինավարժությունները անցկացվել են Ուկրաինայի Լվովի մարզում: