Մեծ Բրիտանիայում Corpus Christi կաթոլիկ քոլեջի 15-ամյա ուսանողը իրենց մեղավոր է ճանաչել ուսուցչուհու սպանության մեջ, հայտնում է The Independent-ը:

Քննության ժամանակ դատախազությունը հրապարակել է անչափահասի հաղորդագրությունը, որից հետեւում է, որ նա ծրագրել է սպանել ոչ միայն իր ուսուցչուհուն, այլ նաեւ երկու այլ ուսուցիչներին, ինչպես նաեւ իր խոսքով՝ իր չծնած երեխային սպանած հղի աղջկան:

 «Ես հպարտ եմ իմ արածով: Ես այլ տարբերակ չունեի: Եթե նա չմեռներ, կմեռնեի ես», - ասել է դատապարտյալը, հայտնում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ ապրիլին տեղի ունեցած միջադեպը երկրում լայն հասարակական հնչեղություն էր ստացել, քանի որ 63-ամյա Էն Մագոայրը վերջին 18 տարիների ընթացքում աշխատանքի ընթացքում սպանված առաջին ուսոցիչն էր: Մեծ Բրիտանիայի վարչապետը պատահածը որակել է «խորապես ցնցող»: