Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում Սթիվ Ջոբսի հուշարձանն ապամոնտաժել են: Այս մասին տեղեկացնում է Ռոսբալտը:

Հսկայական iPhone-ը Տեղեկատվական տեխնոլոգիաների գիտահետազոտական համալսարանի Տեխնոպարկի բակում տեղադրել էին անցյալ տարի: Հուշարձանն ապամոնտաժելու հրահանգ է տվել ЗЕФС կորպորացիայի ղեկավար Մաքսիմ Դոլգոպոլովը: Որոշումն ընդունվել է Թիմ Քուքի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին հայտարարությունից հետո:

Հուշարձանն ապամոնտաժել են անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզչությունն արգելելու մասին օրենքի շրջանակում:

Հիշեցնենք, որ օրերս Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը հրապակայնորեն հայտարարել էր իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: