ԱՄՆ Դելավեր նահանգի Ամերիկյան համալսարանի հանրակացարանում անհայտ անձը կրակել է մի ուսանողի: Ոստիկանությունը շրջափակել է համալսարանական կամպուսը չարագործին բռնելու համար, փոխանցում է The Huffington Post-ը` մեջբերելով ԱԻ վարչության պետի խոսքերը:
Ըստ աղբյուրի` տուժած ուսանողը տեղափոխվել է տեղի հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ներկայումս հրաձիգը ազատության մեջ է:
Հաղորդվում է, որ նախկինում համալսարանի տարածքում նման միջադեպեր չէին եղել: Հրաձիգը հանրակացարանի տարածք ներխուժել է երեկոյան` հիմնական մուտքի փակվելուց առաջ:
Դելավերի պետական համալսարանում սովորում է շուրջ 4100 ուսանող, որոնց կեսից ավելին ապրում են հանրակացարանում:




























