Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ամերիկայի Միացյալ Նահանգների Քալիֆորնիայի նահանգային խորհրդի եւ Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձեւի ընդունմանը սատարելու համար «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվել է 2 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 14 հոգի:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:





























