Եվրահանձնաժողովը վերանայել է եվրագոտու երկրների տնտեսական մի շարք կանխատեսումները, հայտնում է Lenta.ru-ն:

Ըստ աղբյուրի` արժութային միության  երկրներում ՀՆԱ-ի աճը 2014 թ. արդյունքներով այժմ սպասվում է 0,8%-ի մակարդակով` նախկինում կանխատեսված 1,2%-ի փոխարեն:

2015 թ. եվրագոտու երկրների տնտեսությունների աճը սպասվում է 1,1%` գարնան  1,7%-ի կանխատեսման փոխարեն: Ընդ որում գնաճը, ըստ վերանայված կանխատեսման, միեւնույն է մինչեւ 2016 թ. կմնա 2%-ից ցածր, որը սահմանել է Եվրոպայի կենտրոնական բանկը: 

ԵՀ-ն նվազեցրել է նաեւ ողջ ԵՄ-ի նկատմամբ կանխատեսումները. տարվա արդյունքներով միջինը 1,3%-ի մակարդակով աճ է սպասվում (1,6%-ի դեմ):

Աղբյուրը կանխատեսման վերանայման պատճառը նշում է Ուկրաինայի  եւ Մերձավոր Արեւելքի իրավիճակը, ինչպես նաեւ ներդրումների պակասը: