Ֆրանսիայի լոգիստական կենտրոններից մեկից անհայտ անձինք հայտնի ապրանքանիշների օծանելիքներ տեղափոխող երկու բեռնատար են գողացել, հայտնում է Gazeta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անհայտ անձինք առեւանգել են ընկերության աշխատակիցներից մեկին, գողացել օծանելիք տեղափոխող բեռնատարները եւ անհետացել դեպքի վայրից:
Ավելի վաղ հայտնի է է դարձել, որ առեւանգված վարորդին ազատ են արձակել:
Ներկա պահին, փաստի առթիվ տեղական իրավապահ մարմինների կողմից ստուգումներ են իրականացվում: Մոտ ժամանակներս ոստիկանները պատրաստվում են հարցաքննել առեւանգված աշխատակցին:
Գողացված բեռի արժեքը կազմում է 130 հազար եվրո:





























