Մոսկվայի կենտրոնում «Մենք միասնական ենք» արշավի շրջանակում կայացող երթին մասնակցում է մոտ 75 հազար մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԳՆ մայրաքաղաքային գլխավոր վարչությունը:

Ըստ աղբյուրի` առջեւում թմբկահարում են կարմիր մունդիրով թմբկահարուհիները: Ցուցարարների առաջին շարքը տանում է  «Մենք միասնական ենք» կարգախոսով պաստառը` ողջ փողոցի լայնքով: 

Բազմաթիվ մասնակիցներ գեորգիեւյան ժապավեներ են կրում: Մարդիկ ձեռքներին պահել են «Մենք միասնական ենք», «Միասնության մեջ է մեր ուժը», «Ո՛չ ֆաշիզմին», «Տայգայում արջն է տերը» կոչերով պաստառներ: