ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներից Հայաստանի կրած վնասը 2014թ. կլինի առնվազն 2% տնտեսական աճը: Այս մասին խորհրդարանում նոյեմբերի 4-ին հայտարարել է ֆինանսների նախարար Պավել Սաֆարյանը:

Նա նշել է, որ եթե 2014 թ. արդյունքներով տնտեսական աճը սկզբնապես նախատեսվել էր 5,2%, ապա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները  հանգեցրել են տրանսֆերտների կրճատման, որն էլ դարձել է  Հայաստանում վճարունակության նվազման պատճառ:  Այսպիսով,  2014 թ. արդյունքներով կարելի է սպասել 3% սահմաններում տնտեսական աճ:

Նշենք, որ 2014 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Հայաստանում տնտեսական աճի ակտիվությունը աճել է 4,3%-ով` 2013 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: