ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հերքել է լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, հայտնում է Russian Today-ը:

«Ինձ ասում են, որ ներողություն եմ խնդրել էրդողանից: Ոչ, ես երբեք նրանից ներողություն չեմ խնդրել: Ես նրան լավ եմ ճանաչում: Աշխատել եմ նրա հետ: Ես զանգահարեցի նրան եւ ասացի, որ այն, ինչ գրել է մամուլը, այնքան էլ ճիշտ չէ: Թյուրիմացություն է եղել: Ահա թե ինչ ասացի: Եվ բացատրեցի՝ ինչ նկատի ունեի», - Բայդենի խոսքերն է  մեջբերում աղբյուրը:

«Ես չեմ պատրաստվում փոխել իմ իմիջը: Ես երբեք չեմ հրաժարվում իմ խոսքերից, նույնիսկ եթե դրանք նեղացնում են ուրիշներին», – հավելել է նա:

Բայդենը  հայտարարել էր, որ Թուրքիայի կառավարությունը  ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին: Ամերիկացի քաղաքական գործիչը  նշել է, որ ինքն ընդամենը Էրդողանին հեռախոսով պարզաբանել է, թե ինքն ինչ է նկատի ունեցել: