Գերմաներենի թարգմանիչը, ով Սերբիայի քաղաքացիներին ուղեկցել է միգրացիոն կենտրոն, ոչ ճիշտ է թարգմանել իր միգրանտներից մեկի ձեռքում գտնվող շշի պարունակությունը: Այդ մասին հայտնում է Russian Today-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սերբիայի քաղաքացին ցանկացել է իրեն ապաստան տրամադրելու մասին հարցում խնդրել: Մարմնի ներկայացուցիչները թարգմանչի խոսքով հասկացել են, որ տղամարդու շշի մեջ քիմիական զենք է եւ ընդհանուր առմամբ, 20 մարդ է տարհանվել:
Վտանգավոր նյութի ապաակտիվացման համար 48 հրշեջ է կանչվել: Ավելի ուշ պարզվել է, որ սերբի մոտ մեղրանման հեղուկ է եղել, որը պետք է պահպաներ նրան քիմիական գրոհից:




























