Ռուսաստանը զորքերը մոտեցրել է ուկրաինական սահմանին եւ շարունակում է աջակցել ապստամբներին երկրի արեւելքում: Ինչպես հաղորդդում է «Reuters»-ը՝ այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլենբերգը Արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը փորձում է ցուցադրել ուժը՝ հաճախակի դարձնելով թռիչքները Եվրոպայում ՆԱՏՕ-ի օդային սահմանների մոտ: Դաշինքի տվյալների համաձայն՝ նման թռիչքների թիվը երեք անգամ ավելացել է:

Ստոլենբերգի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է «աջակցել անջատողականներին»՝ նրանց ապահովելով տեխնիկայով եւ նրանց հետ նախապատրաստումներ իրականացնելով: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը նաեւ Ուկրաինայի արեւելք հատուկ նշանակության ուժերէ մտցրել:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար իրական քայլերի գնալ եւ կիրառել ազդեցությունն անջատողականների վրա, որպեսզի ստիպի նրանց հարգեն Մինսկի համաձայնություններն ու հրադադարի ռեժիմը: Սա բարդ իրավիճակի քաղաքական լուծման համար անհրաժեշտ պայման է»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: