Նիդեռլանդների իշխանությունները չեն ցանկանում Boeing 777-ի վթարի գործը հանձնել Միջազգային դատարանի քննությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Չեմ կարծում, որ այդ մարմինը համապատասխանում է այս գործին», - մեջբերում է աղբյուրը Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի խոսքերը:

Ըստ նրա՝ օդանավը թռչում էր Մալայզիայի դրոշով, ողբերգությունը խլել է այդ երկրի քաղաքացիների կյանքը: Այդ պատճառով էլ վարչապետը տրամաբանական եւ օրինաչափ է համարում, որ Նիդեռլանդնրը պետք է լիարժեք մասնակցեն քրեական հետաքննությանը:

Աղբյուրը նշում է, որ Ռյուտեն Կուալա Լումպուրում բանակցություններ է վարել իր մալայզիացի գործընկեր Նաջիբ Թուն Ռազակի հետ: Վարչապետը ժամանել է  «Մալայզիական ավիաուղիների» չվերթով, որը  այն նույն երթուղով է թռչել, որով որ հուլիսի 17-ին  վթարի ենթարկված օդանավն էր թռչում: Այն ժամանակ ավիավթարից զոհվել էր 298 մարդ: