Սիդնեյում դեռահասը ընկերոջ հետ վիճելուց հետո նրան հրել է գնացքի տակ ու ինքն էլ փրկության ձեռքը մեկնել, հաղորդում է The Daily Mail-ը:

Տեսանյութում, որը նկարահանել են ականատեսները, երեւում է, թե ինչպես են երկու դեռահասներ վիճում կայարանի պլատֆորմի վրա: Նրանցից մեկը հրում է մյուսին երկաթգծի ռելսերի վրա եւ ինքն էլ, այլ անձանց հետ միասին փրկության ձեռք մեկնում ընկերոջը:

Միջադեպը նկարահանող տղամարդը մարդկանց հրելով փորձում է մոտենալ եւ մոտիկից նկարահանել միջադեպը: Այնուհետեւ նա այդ տեսանյութը տեղադրել է Facebook-ի իր էջում, ինչը բուռն արձագանք է գտել օգտատերերի շրջանում:

Ոստիկանությունը քննություն է սկսել: