Երեկ Պապուա-Նոր Գվինեայի տարածքում վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր 13 ուղեւորները զոհվել են։ Ուղեւորների թվում են Ավստրալիայի 9 քաղաքացի, Պապուա-Նոր Գվինեայի 3 քաղաքացի, ինչպես նաև Ճապոնիայի 1 քաղաքացի։ Այս մասին հաղորդում է «Airlines PHG» ընկերությունը:

Վթարի ենթարկված ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են լեռներում՝ ավելի քան 1670 մ բարձրության վրա։

Նշենք, որ անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքներին մասնակցել է 3 ուղղաթիռ։ Ներկա պահին ավիավթարի տարածքում աշխատում են փրկարարներ։ Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն։

Հիշեցնենք նաեւ, որ PNG ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Պապուա-Նոր Գվինեայի մայրաքաղաք Պորտ-Մորսբիից ուղեւորվում էր Կոկոդա բնակավայր։