Օրերս Մյունխենի դատարանը նացիստ Յոզեֆ Շեյնգրաբերին ցմահ բանտարկության դատապարտելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ վերջինս 65 տարի ապրել է ազատության մեջ։ 90-ամյա Շեյնգրաբերը մեղադրվել է 1944 թվականին իտալական Տոսկանա քաղաքում 14 իտալացիների սպանության մեջ։ Այդ հանցագործությանը նա գնացել է որպես պատիժ՝ գերմանացի երկու զինվորների մահվան դիմաց։
Այս դատավարությունը սկսվել էր դեռևս 2006 թվականին և ավարտվել է դահլիճում ներկա մարդկանց բուռն ծափահարություններով, որոնց մեջ հազիվ թե կարելի լիներ գտնել նրանց, որոնք վերապրել են 65-ամյա վաղեմության իրադարձությունները։ Այնպես որ տրիբունալը պետք է դիմեր պատմական փաստաթղթերի ու փորձագետների զեկույցների օգնությանը։ Իսկ ինչ վերաբերում է մեղադրյալին, ապա նա մշտապես ուղղելով լսողական սարքը, հերքում էր իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։




























