Բրիտանական Յորքշիր կոմսության բնակիչը դիմել է ոստիկանություն՝ խնդրելով ձերբակալել իր ընկերուհուն ու նրա կատվին, որը կերել է իր համար չնախատեսված խոզապուխտը: Անգլիացուն մերժել են: Metro-ի փոխանցմամբ, իրավապահները նշել են, որ այս խնդրանքն ամենից անհեթեթն է իրենց պրակտիկայում:
Հեռախոսազրույցում ոստիկանության հերթապահ օպերատորը բացատրել է, որ անհնար է ձերբակելել նրանց, քանի որ միջադեպը հանցանք չի համարվում:
Lenta-ի փոխանցմամբ, Յորքշիրի ոստիկանության կապի կենտրոնի ղեկավար Թոն Դոնահյուն խոսել է անիմաստ կորցրած ժամանակի մասին. «Մենք հեռախոսով սովորաբար հաշված վայրկյաններ ենք զրուցում՝ իսկապես արտակարգ դեպքերի մասին տեղեկություններ ստանալու համար, որոնք կարող են սպառնալ մարդկանց կյանքին»:





























