Ճապոնացի ինժեներները Ֆոկուսիմայի ափից 20 կմ հեռավորությամբ աշխարհի ամենամեծ լողացող քամու տուրբինը կտեղադրեն: Դա կլինի Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող երրորդ տուրբինը, որը կմիացվի լողացող էլեկտրակայանին:
105 մետր բարձրությամբ աշխարհի խոշորագույն տուրբինը կկարողանա դիմակայել 20 մետրանոց ալիքների, այդ թվում՝ ցունամիի: Ըստ Prohitech-ի, անցյալ շաբաթ այն ամրացրել են ծովի հատակին:
«Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, 2011 թվականի երկրաշարժից առաջ Ճապոնիայում էներգետիկ հզորությունների 30%-ը բաժին էր ընկնում միջուկային էներգետիկային: Ներկայում այդ ռեակտորների գրեթե կեսը չեն շահագործվում:
Իսկ հիմա Ճապոնիան անցնում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացմանը՝ նպատակ ունենալով խորն ուսումնասիրություններ կատարել այդ ոլորտում՝ միջուկային էներգետիկային անվտանգ եւ արդյունավետ այլընտրանք գտնելու համար:





























