Կոլումբիայի, Ինդիանայի եւ Քենթուքիի համալսարանների գիտնականները պարզել են, որ գործընկերոջը սիրահարվելը դրական է ազդում ամուսնու հետ կնոջ հարաբերությունների վրա: Մասնագետները երեք եւ ավելի տարիներ լուրջ հարաբերություններ ունեցող 19-56 տարեկան 160 կանանց շրջանում հարցում են անցկացրել:

Ըստ The Hindustan Times-ի, որպես կանոն, հարցման մասնակիցները կրթված տղամարդկանց հետ են ամուսնացած եղել: Հարցման արդյունքները ցույց են տվել. կանանց 70%-ը մշտական զուգընկերոջ հետ լինելու ամբողջ ընթացքում գոնե մեկ անգամ սիրահարվել է այլ տղամարդու, հիմնականում՝ գործընկերների:

MedDaily-ի փոխանցմամբ, կանայք տարբեր կերպ են փորձել հաղթահարել իրենց զգացմունքները: Հարցվածները հիմնականում նշել են. այդպիսի սիրահարվածությունը չի ազդել հիմնական զուգընկերոջ հետ հարաբերություններ վրա:

Բացի այդ, կանայք ասել են, որ սկսել են ուժեղ սեռական հակում զգալ զուգընկերոջ հանդեպ: Մասնագետների խոսքով, այդ կերպ կանայք իրենց ցանկությունը սիրահարվածության օբյեկտից փոխանցել են զուգընկերոջը: