Կանադական Յորքի համալսարանի հոգեբանները պարզել են, թե մարդն ինչպես ընկալում գույները՝ կախված տարվա եղանակից եւ ինչպես է ընկալում «ինքնատիպ դեղին» կոչվող գույնը: Պարզվում է՝ ամռանը մարդը հակված է դեղինի երանգներն ավելի շատ կանաչ գնահատել:
Մարդիկ չորս ինքնատիպ գույն են առանձնացնում. կապույտ, կանաչ, դեղին եւ կարմիր, որոնք այլ գույների խառնուրդ չեն պարունակում: Հոգեբանները ցանկացել են պարզել, թե ինչու է առանձնապես կայուն համարվում դեղինը եւ ինչ գործոններ կարող են ստիպել փոխել դրա ընկալումը:
Ըստ Vokrugsveta-ի, հոգեբանների եզրահանգումները հիմնված են փորձերի վրա, որոնք անցկացվել են հունվարին եւ հունիսին, 67 տղամարդու եւ կնոջ մասնակցությամբ: Կամավորները նստել են մութ տարածքում եւ աստիճանաբար հարմարվել լույսին: Այնուհետեւ հատուկ սարքի՝ կոլորիմետրի օգնությամբ նրանց խնդրել են թվատախտակը կարգավորել այնպես, մինչեւ հասնեն «ինքնատիպ դեղին» գույնին:
Գիտնականները հայտնաբերել են, որ հունիսին փորձի մասնակիցները թվատախտակը կարգավորելիս դեղինի ավելի կանաչավուն երանգ են ստացել, քան հունվարին: Հետազոտության հեղինակների խոսքով, այս հետազոտությունը լույս է սփռում տեսողական համակարգի ավելի բարդ ֆունկցիոնալության վրա: Նրանք նաեւ կարծում են, որ այս հետազոտության արդյունքները կարող են ոչ անմիջական ազդեցություն ունենալ ախտորոշման եւ տեսողական խանգարումների բուժման վրա:





























