ԱՄՆ-ի այն շրջանների բնակիչները, որոնք ավելի բարենպաստ եղանակ եւ գեղեցիկ բնապատկերներ ունեն, հազվադեպ են եկեղեցի հաճախում: Այսպիսի եզրահանգման են եկել Բեյլորի համալսարանի Արվեստների եւ գիտությունների քոլեջի սոցիոլոգները:
Գիտնականների վերլուծել են ԱՄՆ-ի 3107 շրջանների Բնակչության մարդահամարի գրասենյակի, կրոնական կազմակերպություների եւ Գյուղատնտեսության նախարարության տվյալները: Նրանք եկեղեցիների ծխականների թիվը համադրել են շրջակա միջավայրի պայմանների հետ, օրինակ՝ ջերմաստիճանի, խոնավության, ջրամբարների առկայության:
Ստացված տվյալների արդյունքում սոցիոլոգները հայտարարել են. բնության հարստությունը կարող է տնտեսապես շահավետ լինել, զբոսաշրջիկներ, նոր բնակիչներ եւ ներդրողներ գրավել, սակայն կարող է նաեւ հոգեւոր ռեսուրս դառնալ տեղի բնակիչների համար՝ այդպիսով մրցակցելով կրոնական կազմակերպությունների հետ:
Ըստ Vokrugsveta-ի, հետազոտողները մտադիր են նաեւ ուսումնասիրել, արդյո՞ք ակտիվության որոշ տեսակներ, ինչպիսիք են սերֆինգը, լողը եւ տուրիզմը, որոնց ընթացքում մարդիկ շփվում են բնության հետ, այնպիսի զգացումներ առաջացնել, որոնք նման են կրոնականին:





























